Menu:

Լինենք օրինապահ

Picture
Ապրիլի տասնվեցին  Հայաստանի հանրապետությունը նշում էր ոստիկանության տասնամյակը :Այդ կապակցությամբ ապրիլի տասնչորսին Խնկո ապոր գրադարանում հրավիրվեց կոնֆերանս`”Լինենք օրինապահ” խորագրով, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության գլխավոր վարչությունից`գնդապետ Նելլի Դուրյանը, անչափահասների  գործերի բաժնի պետի տեղակալ` Արթուր Վարդանյանը, մանկավարժ, հոգեբան և աշակերտներ` տարբեր դպրոցների բարձր դասարանցիներից:

            Կոնֆերանսը  սկսվեց գրադարանի կրտսեր սաների ողջույնի խոսքով, որին մասնակցում էր նաև մեր 78 դպրոցի երրորդ դասարանի աշակերտ Ֆելիքս Մեհրաբյանը:

            Քննարկվեցին բոլոր ներկաներին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ծնողների և երեխաների փոխհարաբերություններին և առհասարակ այն միջավայրին, որն անհրաժեշտ է օրինապահ քաղաքացի մեծացնելու համար: Չէ որ փոքր տարիքից է ձևավորվում անհատը, ով հետագայում պետք է իր վարքով և գործունեությամբ ծառայի հասարակությանը:

            Քննարկմանը ակտիվորեն մասնակցում էին մեր դպրոցը ներկայացնող` իններորդ և տասնմեկերորդ դասարանների աշակերտները:

Կոնֆերանսն ավարտվեց գրադարանի կամավորների բեմեդրած փոքրիկ ներկայացմամբ

Համացանցի առավելություններն ու թերությունները

Picture
 2011թվականի ապրիլի 7-ին Երևանի 78 դպրոցի աշակերտական խորհրդի և VIIբ, VIIIա, VIIIբ, VIIIգ, VIIIդ    դասարաններից ընդգրկված թվով 16 աշակերտների հետ անցկացրեցինք դաս <<Համացանցի առավելություններն ու թերությունները>> թեմայով: Ստորև ներկայացնում ենք անցկացված դասի պլանը:

Դասի թեման:           Համացանցի առավելություններն ու թերությունները

Դասի նպատակը:    Օգնել երեխաներին հասկանալու համացանցի  վտանգավոր ազդեցությունը և փորձել խուսափել դրանցից`ձևավորելով համացանցից ճիշտ ու գրագետ օգտվելու կարողություններ:

Ընթացքը:                           ա.  <<Մտագրոհ>> մեթոդի միջոցով պարզեցի, թե ինչ գիտեն աշակերտները համացանցի մասին, ինչպիսի կայքերից են օգտվում: բ. Այնուհետև խոսեցինք ներկայացնելով համացանցի առավելությունները, ընձեռած լայն հնարավորությունները, տեղեկություններ հաղորդեցինք ուսումնական կայքերի մասին : Առանձնահատուկ ուշադրություն դարձրեցինք  հատկապես համացանցի ոչ ճիշտ օգտագործման վնասներին: Ասելիքը ավելի տեսանելի դարձավ թեմային առնչող տեսաֆիլմերի օգնությամբ:

Աշակերտները կարողանում էին ազատ արտահայտել իրենց կարծիքը, քննարկել և վերլուծել  թեմային առնչվող խնդիրները:

Հավանաբար դասը հասավ նպատակին , աշակերտների հետաքրքրվածությունը ակնհայտ էր, թեման ` արդիական:

                            Հ.78 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի` Ա. Գալֆայան

Միջոցառում նվիրված <Մայրության և գեղեցկության> օրվան

Picture
Կրկին մեր դպրոցի դահլիճը ողողված էր աշակերտների խինդով և ծնողների խանդավառությամբ:Ռուսաց լեզվի ուսուցչուհի`Անուշ Բաբասյանը  VIIԲդասարանի աշակերտների հետ պատրաստել էր միջոցառում, նվիրված << Մայրության և գեղեցկության>>  օրվան: Աշակերտները ներկայացնում էին բեմականացում, որտեղ ցույց էին տալիս լեզվին լավ տիրապետելու հմտություններին: Ներկայացման վերջում դահլիճը ողողվեց  բուռն  ծափահարություններով: